Վստահ եմ, որ վերադառնալու շանս ունեմ․ Նեյմարը՝ վնասվածքի մասին

Վստահ եմ, որ վերադառնալու շանս ունեմ․ Նեյմարը՝ վնասվածքի մասին

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի մասնակցի Կատարում կայանալիք աշխարհի առաջնության խմբային փուլի մնացած հանդիպումներին։

Բրազիլացին ֆեյսբուքյան էջում խոսել է վնասվածքի մասին։

«Այն հպարտությունն ու սերը, որ ես զգում եմ հագնելով այս մարզաշապիկը, բացատրություն չունեն։ Եթե Աստված ինձ հնարավորություն տար ընտրելու այն երկիրը, որտեղ պիտի ծնվեի, դա կլիներ Բրազիլիան։

Իմ կյանքում ինձ ոչինչ հեշտ չի տրվել, ես միշտ ստիպված եմ եղել պայքարել իմ երազանքների ու նպատակների համար։ Երբեք ոչ մեկի վատը չեմ ցանկացել, միշտ օգնել եմ կարիքի մեջ գտնվողներին։

Այսօր կարիերայիս ամենադժվարին օրերից մեկը դարձավ․․․և նորից աշխարհի առաջնության ժամանակ։ Ես վնասվածք ունեմ, այո, ձանձրալի է, ցավոտ է, բայց վստահ եմ, որ վերադառնալու շանս ունեմ, որովհետև ամեն ինչ կանեմ երկրիս, թիմակիցներիս ու ինձ օգնելու համար։

Այսքան երկար սպասել, որ թշնամին ինձ այսպես տապալի՞։ ԵՐԲԵՔ։ Ես անհնարինության Աստծո որդին եմ և իմ հավատն անսպառ է»,- գրել է բրազիլացին։

Նեյմարը վնասվածք էր ստացել Սերբիայի դեմ խաղում (2:0): Բրազիլացի ֆուտբոլիստը փոխարինվել էր հանդիպման 68-րդ րոպեին։

Աղբյուր  ArmSport.am