Թեստ․ արդյոք ովքեր են

Թեստ․ արդյոք ովքեր են

Ծնվել է Երևանում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951 թվականին և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ, Արշակ թագավոր, Կորիոլան, Մյասնիկյան, Գայ, Ռաֆո Ավետյան և այլն)։ Եղել է Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասանուհի Լյուսյա Հովհաննիսյանի ամուսինը։

1979-1984 թվականներին եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-1995 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985-1988 թվականներին Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–1995 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։