Վթար՝ Երևանում․ կրկեսի հարևանությամբ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Nissan-ը

Այսօր՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Nissan մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Հակոբյանն ու Արմեն Մուրադյանը։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է շտապօգնության ավտոմեքենայի վարորդը։