Կանադան Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Կանադան Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Կանադայի կառավարությունը հայտարարել է այն դիվանագետի անունը, որը կնշանակվի Հայաստանի Հանրապետությունում որպես երկրի առաջին դեսպան:

ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը կգլխավորի դիվանագետ Էնդրյու Թըրները:

Նշենք, որ ՀՀ–ում Կանադայի դեսպանատուն բացելու որոշումը կայացվել էր դեռևս 2022 թ.: