Եթե կովը ցրտադիմացկուն չի, ուրեմն կով չի․ Փաշինյան
«Հարցը լսելով ես հասկացա, որ կովերի ցրտադիմացկունության հարցը, եթե ոչ հիմա, ապա 15 րոպեից լինելու է սոցիալական ցանցերի թիվ մեկ քննարկվող թեման»,-ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը մեկնաբանեց գոմերի տաքացման հարցը։ Նա, մասնավորապես, ասաց․
«Ես ձեզ ուզում եմ պատմել հետևյալը. 2018 թվականին, երբ ես արդեն վարչապետ էի, ես այդ թեմայով քննարկում ունեցա Հայաստանում գործունեություն ծավալող գյուղատնտեսական ոլորտի ամենահեղինակավոր կազմակերպության հետ, որը համաշխարհային փորձն էր փոխանցում։ Մենք քննարկում էինք խելացի անասնագոմերի ծրագիրը և ես, գյուղում երկար ապրած լինելով, բարձրացրի այդ հարցը, թե գոմերի տաքացման խնդիրը ո՞նց է լինելու։ Փորձագետները զարմացան՝ ի՞նչ գոմերի տաքացման թեմա։ Աշխարհում, որտեղ կա կով, որը բնական միջավայրից չի սատկում՝ գոմ տաքացնել հասկացողություն գոյություն չունի, կլինի դա հյուսիսում, կլինի հարավում, թե արևելքում։ 21-րդ դարում, բացի ավանդական շրջանակից, չկա որևէ անասնագոմ, որ տաքացվում է։ Ես մասնագետ չեմ, բայց հղում եմ անում մասնագետներին»։
Փաշինյանը, որ այս թեմային բավականին ժամանակ նվիրեց, ընդգծեց՝ եթե կովը ցրտադիմացկուն չի, ուրեմն կով չի։
Մանրամասները՝ տեսանյութում