Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բելգիայում է. այցելել են EpiCURA բժշկական կենտրոն

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բելգիայում է. այցելել են EpiCURA բժշկական կենտրոն

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն: Քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետի տեղակալը աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանի, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի, «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի տնօրեն Սուրեն Ամիրյանի հետ այցելել է EpiCURA բժշկական կենտրոն: Վերջինս հայտնի է գերժամանակակից, առավելագույն ավտոմատացված լաբորատոր ծառայությունների մատուցման համակարգերով:

Այցի նպատակը գործընկերների հետ փորձի փոխանակումն է՝ հետագայում Երևանի առողջապահական համակարգում լաբորատոր ծառայություններն արդիականացնելու և կենտրոնացման գործընթացում լավագույն փորձն ու հնարավորությունները ներդնելու նպատակով: