Սպորտում ունենք լուրջ խնդիրներ. նախարար

Սպորտում ունենք լուրջ խնդիրներ կառավարման արդյունավետության բարձրացման հետ կապված։ Այս մասին 2024 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մարզադպրոցներում նոր կառավարման մոդել պետք է լինի, որտեղ ուսումնական ծրագրերի հաստատման մոդել պետք է գործի, ինչպես նաև միասնական որակի համակարգ։ Պետք է բարձրացվի ոլորտի լիազոր մարմնի մարզական կազմակերպությունների իրավահարաբերությունների արդյունավետությունը, պետք են հստակ դերաբաշխումներ»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։

Նա նաև ասաց, որ ռազմավարություն է մշակվում:

Մանրամասները՝ տեսանյութում