Բոլոր ատյաններում պարտվեցին. Արման Բաբաջանյանի ԶԼՄ-ն ներողություն խնդրեց Սոս Հակոբյանի ընտանիքից

Փաստաբան Սոս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«2020թ. հունիսի 13-ն էր, երբ Արման Բաբաջանյանի հետ (մեղմ ասած) փոխկապակցված «լրատվամիջոց» «Ժամանակ» թերթը և 1in.am-ը հրապարակել էին հոդված, որում կեղտ էին թափում իմ և հորս հասցեին՝ Արթուր Վանեցյանի և «Հայրենիք» կուսակցության հետ փոխկապակցվածության համար։
Բոլոր ատյաններում նրանք պարտություն կրեցին, փորձեցին չկատարել դատարանի որոշումը ասելով, թե թերթը (սկզբնաղբյուրը) այլևս չի տպագրվում, իսկ կայքում (1in.am) էլ ստիպված եղան հրապարակել ներողությունը միայն Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումից հետո։
Հ.Գ. ԴԱՀԿ-ի կատարողական վարույթ սկսելուց և պարտավորեցման որոշում ընդունելուց հետո նոր (այսօր) տեղեկացրին, որ հրապարկել են ներողությունը»։