Սուրեն Պապիկյանն ու արևելյան սահմանագոտին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արեւելյան սահմանագոտի այցելության ժամանակ վստահեցրել է, որ առաջնագծի անվտանգության ապահովման հետ կապված բոլոր խնդիրները պատշաճ կերպով կուսումնասիրվեն եւ կլուծվեն:
Երբ պատերազմող երկրի պաշտպանության նախարար է պատմության ուսուցիչը՝ հայկական սահմանների ամրապնդման մասին խոսում են պարտված պատերազմից 2 տարի անց միայն, երբ ադրբեջանական զորքերը գրավել են ՀՀ սուվերեն տարածքներ, ռազվավարական դիրքեր, լոգիստիկա և պատրաստվում են նոր պատերազմի՝ այս անգամ Սյունիքը գրավելու համար:
Պապիկյանը վերջին շրջանում աչքի է ընկել միայն սեփական հարսանիքում պարելով և PR-վելով այս կամ այն զորամասի ֆոնին: Հայոց բանակը մարտունակ և հզոր էր Փաշինյանի և ՔՊ-ի կողմից չսիրված «նախկինների» օրոք: Այսօր բանակին անհրաժեշտ են պրոֆեսիոնալ ռազմական կադրեր, այլ ոչ թե կուսակցական գործիչներ: Ադրբեջանն ակտիվորեն զինվում է, իսկ թե ինչ է անում Պապիկյանը հայոց բանակի հետ ոչ ոք չգիտի:
Բանակում բարեփոխումները պետք է արվեն օպերատիվ կերպով՝ սահմաններն ամրապնդվեին մի քանի տարի առաջ, իսկ այսօր խոսել սահմանների ամրապնդումից՝ կենցաղային մակարդակի խոսակցություն է: Սահմանները պետք էր ամրապնդել մինչև 44-օրյա պատերազմը, այլ ոչ թե կապիտուլյացիայից հետո:
ՀՀ զինված ուժերի փրկությունը իշխանափոխության մեջ է:
Վահրամ Բագրատյան