Ադրբեջանի շահարկումները չեն համապատասխանում հայ ու արաբական ժողովրդի միջև ջերմ հարաբերությունների տրամաբանությանը

Ադրբեջանի շահարկումները չեն համապատասխանում հայ ու արաբական ժողովրդի միջև ջերմ հարաբերությունների տրամաբանությանը

Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մարտի 8-ին Կահիերում հանդիպել է Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսսա Ալ-Հարսիի հետ:

Ագնից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Օմանի միջև երկկողմ օրակարգային հարցերի՝ շեշտելով քաղաքական երկխոսության ակտիվացման և պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների շուրջ:

Քննարկվել են նաև միջազգային այլ հարթակներում Հայաստանի և Օմանի հնարավոր փոխգործակցության հարցեր։ Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է հատկապես Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկման անթույլատրելիությունը՝ շեշտելով, որ դա չի համապատասխանում Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունների տրամաբանությանը։