Ուկրաինայի գլխավոր դատախազը մեղադրանք է ներկայացրել Թինա Կանդելակիի նկատմամբ

Վենեդիկտովան նախազգուշացրել է, որ Ռուսաստանի սահմաններից դուրս Կանդելակիի միջազգային հետախուզում հայտարարելուց հետո կարող է ձերբակալություն սպասվել՝ նրան Ուկրաինային արտահանձնելու նպատակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանցի հեռուստահաղորդավարուհուն մեղադրելու պատճառ են դարձել նրա արտահայտությունները Telegram-ալիքում։ Ուկրաինայի դատախազության տվյալներով՝ Կանդելակին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ մյուս քաղաքական գործիչներին խորհուրդ է տվել լքել Ուկրաինան, որից հետո երկիր կարող է վերադառնալ 2014 թվականին նախագահի պաշտոնից տապալված Վիկտոր Յանուկովիչը: