Լավրովը ԿԽՄԿ ղեկավարի հետ քննարկել է հումանիտար գործունեությունը ԼՂ–ում

Լավրովը ԿԽՄԿ ղեկավարի հետ քննարկել է հումանիտար գործունեությունը ԼՂ–ում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրիանա Սպոլյարիչ Էգերը քննարկել են առանցքային ուղղություններով հումանիտար գործունեությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար գործունեության հարցեր` ներառյալ ուկրաինական ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղում, Սուդանում, Աֆղանստանում և Սիրիայում տիրող իրավիճակը։