Յուղոտ մթերքները մահացու վտանգավոր են

Յուղոտ մթերքները հանգեցնում են ուղեղի վնասման։ Գիտնականների միջազգային թիմը հստակ կապ է հայտնաբերել մկներին ճարպերով հարուստ սննդակարգով կերակրելու և ճանաչողական խանգարումների, ինչպես նաև վարքային խանգարումների միջև: Այս մասին հաղորդվում է Metabolic Brain Disease ամսագրում հրապարակված հոդվածում։
Փորձի ընթացքում կրծողներին 30շաբաթ կերակրել են յուղոտ մթերքներով։ Սննդի ընդունումը, մարմնի քաշը և գլյուկոզայի մակարդակը չափվել են տարբեր պարբերականությամբ՝ գլյուկոզայի և ինսուլինի հանդուրժողականության և ճանաչողական դիսֆունկցիայի թեստերի հետ մեկտեղ: Կերակրումը հանգեցրել է շաքարախտի և հետագա ճանաչողական անկման, ինչպես նաև անհանգստության, դեպրեսիայի և Ալցհեյմերի ախտանիշների ի հատ գալուն:
Գենետիկորեն մշակված մկները, որոնք հակված են նեյրոդեգեներատիվ խանգարման, զգալի կոգնիտիվ անկում և պաթոլոգիական փոփոխություններ են ցույց տվել ուղեղում, երբ սնվել են բարձր յուղայնությամբ մթերներով: Ճանաչողական խնդիրներ ունեցող մկները նույնպես ավելի հավանական է, որ ավելորդ քաշ ունենան՝ ուղեղի փոփոխությունների հետևանքով առաջացած վատ նյութափոխանակության պատճառով:
Այսպիսով, գիրությունն ու շաքարախտը խաթարում են կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ սրելով հոգեկան խանգարումները։ Փորձագետները նշում են, որ հետազոտությունն ավելացնում է աճող ապացույցների շարք, որոնք կապված են քրոնիկ գիրության ու շաքարախտի, Ալցհեյմերի հիվանդության հետ, ինչը, բժիշկների կանխատեսւմներով, մինչև 2050 թվականը կհասնի 100 միլիոն դեպքի: