Քթի ձևը կպատմի ձեր բնավորության մասին ողջ ճշմարտությունը

Պարզվում է, որ կարելի է առանձնացնել քթի ութ հիմնական ձև, և դրանից կախված՝ պարզել մարդու բնավորության հիմնական գծերը։
1.
Երկար քիթը դեպի ներքև ուղղված ծայրով կոչվում է նուբյան: Այս քթի ձևի տերերը սովորաբար ընկերասեր և շփվող են: Նրանք հետաքրքրասեր են և միշտ ձգտում են նոր բան սովորել։
2.
Ուղիղ նեղ քիթ է, որը կարելի է տեսնել հնագույն արձանների վրա։ Նման քթի տերերը հիմնականում գործնական մարդիկ են։ Հավատարմությունը նրանց հիմնական բնավորության գիծն է: Ճիշտ է, այդքան էլ հեշտ չէ շահել նման մարդու բարեհաճությունը. նրանք շատ քննադատաբար են տրամադրված ընկերներ ընտրելու հարցում: Բայց հանուն իրենց սիրելիների՝ նրանք պատրաստ են ամեն ինչի։
3.
Թռչնի կտուցի տեսքով կոր քիթը ցույց է տալիս մարդու ստեղծագործական մեծ ներուժը։ Այսպիսի քթի ձև ունեցող մարդիկ հնարամիտ են և տաղանդավոր, բացի այդ, նրանք մոլեռանդության աստիճան նվիրված են իրենց սիրելի գործին։
4.
Եթե քիթը ոչ միայն կոր է, այլեւ՝ սրածայր, սա վկայում է մարդու արտասովոր կազմակերպչական կարողությունների մասին։ Նման մարդիկ շատ ազնիվ ու պատասխանատու են, դժվար պահերին միշտ կարող ես հույս դնել նրանց վրա։
5.
Փոքր շրջված քթի տերերը հայտնի են իրենց էքսցենտրիկությամբ։ Նրանք սիրում են ինքնաբուխ գործել, իսկ կյանքում հաճախ հույսը դնում են պատահականության վրա։ Բացի այդ չեն սիրում ավելորդ խոսակցություններ եւ անմիջապես խոսքից անցնում են գործի։
6․
Կլորացված ծայրով ուղիղ քիթը խոսում է իր տիրոջ ուժեղ բնավորության մասին։ Նման մարդիկ շատ վառ անհատականություններ են։ Նրանք կրքոտ են և խառնվածքով: Նրանց հեշտ է բարկացնել, բայց նույնքան արագ մոռանում են բոլոր անախորժությունների մասին և ներում են վիրավորողներին:
7.
Ընդգծված կուզով մի փոքր գոգավոր քիթը վկայում է մարդու առատաձեռնության մասին։ Նման մարդիկ շատ զգայուն են։ Նրանց հետ զրույցում պետք է զգույշ լինել, քանի որ նրանց հեշտ է վիրավորել։
8.
Չնայած ծուռ քիթը համարվում է անհրապույր, սակայն դրա տերերը ամենաքաղցր մարդիկ են։ Նրանք բարի են և արձագանքող: Նրանք նաև հիանալի ունկնդիրներ են, միշտ պատրաստ են օգնել գործնական խորհուրդներով։