Այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր 

Այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր 

Կենցաղային գազի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային Արմեն Միրոյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Շարունակում է բուժում ստանալ Այրվածքաբանության ազգային կենտրոնում»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, Արարատի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողը մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է այրվածքներ: Մասնավորապես՝ ձեռքերի, ոտքերի, դեմքի հատվածում։

Անի Գևորգյան