Բախվել են Volkswagen-ն ու ГАЗель-ը. վիրավոր կա

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Ոսկետափ-Այգավան միջհամայնքային ճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 68-ամյա Վլադմիրի Ս.-ի վարած ГАЗель մակնիշի և 46-ամյա Հարություն Ա.-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդներից Հարություն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով ГАЗель-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հերոս ազատամարտիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին՝ մասմաբ վնասելով այն:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց տեղափոխված Հարություն Ա.-ն աշխատում է Արարատի ճանշինում: