Արցախի օկուպացված հատվածում մահացել է ադրբեջանցի զինծառայող

Ադրբեջանցի զինծառայող Վուսալ Վուգար օղլի Քարիմովը (2000 թ.-ին ծնված) մահացել է Արցախի օկուպացված հատվածում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Մինվալ» գործակալությունը։
ՃՏՊ-ն տեղի է ունեցել օկուպացված Շուշիից Բերձոր տանող ճանապարհին։