Մի՛ խառնվեք. Բաքուն մեղադրել է Վաշինգտոնին տարածաշրջանի երկրներին վնասելու մեջ

ԱՄՆ-ը, որը տարածաշրջանի երկիր չէ, իր գործողություններով ու հայտարարություններով վնասում է տարածաշրջանի երկրների ջանքերին տրանսպորտային անվտանգության ոլորտում։ Ամերիկյան կողմը քաջ գիտակցում է, որ Հայաստանի կողմից 2020 թվականի Եռակողմ հայտարարության 9-րդ կետից բխող պարտավորությունները չկատարելը ստիպել է Ադրբեջանին որոշել այլընտրանքային ճանապարհներ կառուցել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Հարևան պետությունների հետ ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգի համակարգումը, ներառյալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն տանող ճանապարհի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը, Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։ Այս ֆոնին Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատում է, որ «3+2» ձևաչափը (Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) անվտանգության առաջնահերթություն է տարածաշրջանի համար։ Այս առումով, ցանկացած մեկնաբանություն, որը խաթարում է այդ ջանքերը, տեղին չէ»,- հայտնել է ԱԳՆ-ից: