Որո՞նք են «ոտքերը խաչելու» վտանգները

Ոտքերը խաչած նստելը վատ է ձեր առողջության և կեցվածքի համար, գրում է The Conversation-ը։
«Ոտքերը խաչած նստելը կարող է մեծացնել ազդրերի տեղաշարժը»,- ասել է պրոֆեսոր, Լանկաստերի համալսարանի Կլինիկական անատոմիայի ուսումնական կենտրոնի տնօրեն Ադամ Թեյլորը:
Գիտնականի խոսքով՝ դա փոխում է արյան շարժման արագությունը ստորին վերջույթների արյունատար անոթներով, ինչը կարող է մեծացնել արյան մակարդման վտանգը։
Ուսումնասիրությունների մեծ մասը ցույց է տալիս, որքան երկար և հաճախ եք նստում այս դիրքում, այնքան մեծ է հավանականությունը, որ փոփոխություններ կունենաք մկանների և ոսկորների հետ կապված: Այս խանգարումները կարող են հանգեցնել նաև ողնաշարի և ուսերի անհամապատասխանության:
Երկար ժամանակ «ոտքերը խաչած» նստելը մեծացնում է սկոլիոզի և ողնաշարի այլ դեֆորմացիաների հավանականությունը:
«Հիմնական խորհուրդը հետևյալն է՝ նույն դիրքում շատ երկար պետք չէ նստել և պետք է պարբերաբար ակտիվ կենսակերպ վարել»,- խորհուրդ է տվել մասնագետը։