Ուռուցքաբանները զգուշացնում են՝ երբեք չխմեք նման թեյ

Տաք թեյը, հատկապես սեւ կամ կանաչ թեյը, մեր սիրելի ըմպելիքներից է։ Ըստ բժիշկների՝ տաք ըմպելիքի կանոնավոր օգտագործումը ոչ պակաս վնասակար է, քան ծխելը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ տաք թեյ խմելը զգալիորեն մեծացնում է կերակրափողի քաղցկեղի առաջացման վտանգը։ ԱՀԿ-ն մեջբերում է հետազոտությունը, որը հրապարակվել է International Journal of Cancer ամսագրում։
Ինչու՞ է տաք թեյը մեծացնում հիվանդության վտանգը: Դա բացատրվում է նրանով, որ տաք ըմպելիքը վնասում է կերակրափողի լորձաթաղանթը։ Արդյունքում վնասված հատվածներում տեղի են ունենում բջիջների բաժանման ոչ պատշաճ պրոցեսներ, ինչի արդյունքում առաջանում է նոր գոյացություն։
Ինչպես խմել թեյ. Արդյո՞ք սա նշանակում է, որ դուք պետք է ընդհանրապես հրաժարվեք թեյից: Բացարձակապես ոչ։ Պարզապես պետք է խուսափել շատ տաք ըմպելիքներից։ Հիշեցնենք, թե ինչպես պատրաստել համեղ սև թեյ։ Այն պետք է եփել եռման ջրի մեջ, այլապես անհամ կլինի։ Եփման ժամանակը մոտ 3-5 րոպե է. չափազանց երկար գործընթացը կհանգեցնի տանինների արտազատմանը, որոնք չեզոքացնում են թեոֆիլինի և կոֆեինի ազդեցությունը: Բացի այդ, թեյն անհամ ու դառը կլինի։