Քյարամյանը նստել է տաք սենյակում ու նայում, թե ոնց են մարդիկ էստեղ մրսում․ Արսեն Բաբայան

Ամենաշատը զարմանում եմ, որ զոված զինծառայողների մայրերը անձրևի տակ կանգնած, թրջվում են, մրսում են, սպասում են ու մի երիտասարդ տղա Արգիշտի Քյարամյան անուն ազգանունով չի բարեհաճում իջնել, իրենց հետ խոսել։ Այս մասին այսօր ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը՝ խոսելով կոմիտեի դիմաց ակցիա իրականացնող ծնողների պահանջների մասին, որոնք անտեսվում են գերատեսչության կողմից։

«Մենք բոլորս ենք պարտք այս մարդկանց, հիմա Քյարամյանին ես որպես սովորական հայ մարդ եմ դիտարկում և հարցնում՝ մի հատ չիջնե՞ս, լսես այս մարդկանց, հատկապես, որ նրանց հետ աշխատելը քո պարտականությունների մեջ է մտնում։ Եկել են, փողոց են փակել, մրսում են, ամոթ չի՞ չիջնես, պատասխան տաս։ Այսինքն, դու նստել ես տաք սենյակում ու նայում, թե ոնց են մարդիկ էստեղ մրսում․ անհասկանալի, աբսուրդ իրավիճակ է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում