Երվանդ Զախարյանի օրոք մանկապարտեզ է օտարվել շուկայականից շուրջ 180 միլիոն էժան գնով
Շենգավիթի թաղապետը 2003թ․-ի նոյեմբերի 25-ի որոշմամբ վարչական շրջանին պատկանող մանկապարտեզներից մեկը շուրջ 30 միլիոն դրամով օտարել է աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձին, մինչդեռ կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն Երեւանի Շենգավիթ համայնքում գտնվող վերոնշյալ մանկապարտեզի շուկայական կադաստրային արժեքը կազմում է 214 միլիոն 484 հազար 220 դրամ․ MediaHub-ի հաղորդմամբ, այս մասին ԱԺ-ում հայտնեց գլխավոր դատախաղը՝ նշելով, որ 2022թ․-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ 17․11․2022թ․-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2002թ․-ի նոյեմբերի 28 թիվ 18/80 որոշմամբ պետական բաժնեմասով բաց բաժնետիրական ընկերությանը թույլատրվել է Երեւանի Շենգավիթ թաղային համայնքի բյուջեի նկատմամբ ունեցած պարտքի դիմաց ընկերության հաշվեկշռում հաշվառված մանկապարտեզը թաղային համայնքին որպես սեփականություն հանձնել։
«Նշված որոշման հիմքում դրված ՍՊԸ կողմից գնահատման հաշվետվության տվյալներով մանկապարտեզի շուկայական արժեքը գնահատվել է 17 միլիոն դրամ։ Բաց բաժնետիրական ընկերության եւ Շենգավիթի թաղապետարանի միջեւ 2003թ․-ի սեպտեմբերի 2-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ մանկապարտեզը ընկերության կողմից 29 միլիոն 24 հազար 800 դրամով վաճառվել է թաղապետարանին։ Երևանի Շենգավիթի թաղապետի 25.11.2003 թվականի որոշման համաձայն՝ մանկապարտեզը 30 մլն 512 հազար 827 դրամով օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձին: Մինչդեռ, Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող վերոնշյալ մանկապարտեզի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 274 մլն 484 հազար 220 դրամ: 10.11.2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, 17.11.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ»,-ասաց Աննա Վարդապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում