Սլովակիայի հավաքականի դարպասապահը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Սլովակիայի հավաքականի դարպասապահ Մարտին Դուբրավկան անգլիական «Նյուքասլ Յունայթեդից» կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է Goal.com-ը։
Կողմերը կկնքեն մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ տարվա վարձակալության համար կվճարի 5 միլիոն ֆունտ ստերլինգ։
Հաջորդ ամռանը մանչեսթերյան ակումբը հնարավորություն կունենա գնել 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։
Մարտին Դուբրավկան «Նյուքասլում» է խաղում 2018 թվականից։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
Անցած մրցաշրջանում Դուբրավկան «Նյուքասլի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, բաց թողել 36 գոլ, 8 խաղում անառիկ է պահել դարպասը։