Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցել ենք, պատասխան դեռ չկա. Փաշինյան
«Խաղաղության պայմանագրի» մեր տարբերակը փոխանցվել է Ադրբեջանին, բայց դեռ արձագանք չունենք․ MediaHub-ի հաղորդմամբ, այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Ադրբեջանի լռությունը Փաշինյանը հիմնավորեց այսպես․
«Մենք էլ ենք ստանում նմանատիպ փաստաթուղթ եւ դրա արձագանքի ձեւավորումը տևում է որոշակի ժամանակ։ Այս ընթացքում տեղի է ունեցել «խաղաղության պայմանագրի» աշխատանքի շուրջ երեք շրջափուլ։ Նրանք են առաջարկ տվել, մենք ենք արձագանքել, այսպես երեք անգամ։ Աշխատանքն այդ ուղղությամբ պետք է շարունակենք»։
Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանին է փոխանցվել նաեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծմանն առնչվող փաստաթուղթ.
«Վերջերս ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ եւ դրա արձագանքին ենք սպասում։ Այն առաջարկները, որոնք մենք արել ենք կոմունիկացիաների բացման վերաբերյալ, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, շարունակում են մնալ ուժի մեջ»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում: