Մթերքներ, որոնք վատացնում են քունը

Եթե գիշերը չեք կարողանում քնել, ձեր սննդակարգը կարող է մեղավոր լինել: Քնաբժիշկները նշել են, որ կան հինգ տեսակի սննդամթերք և խմիչքներ, որոնք վատացնում են քունը։
Կծու սնունդ. ըստ բժիշկ Աբհինավ Սինգհի՝ կծու սնունդը կարող է մեծացնել ստամոքսի թթվայնությունը և առաջացնել թթվային ռեֆլյուքս, ինչը կարող է ազդել քնի վրա:
Պիցցա. քնի մասնագետ Ռուչիր Պատելը նշել է, որ ճաշատեսակի մեջ լոլիկի մածուկը կարող է նաև թթվային ռեֆլյուքս առաջացնել։ Բացի այդ, որոշ հավելումներ, օրինակ՝ պեպպերոնին, հարուստ են նատրիումով և հագեցած ճարպերով, որոնք երկար ժամանակ են պահանջում մարսելու համար և, հետևաբար, կարող են քնի հետ կապված խնդիրներ առաջացնել:
Բուրգեր. այս ուտեստը մարսելը շատ ժամանակ կխլի և միանշանակ բացասաբար կանդրադառնա քնի վրա։
Կաթ. լակտոզայի պարունակության պատճառով այն կարող է թթվային ռեֆլյուքս առաջացնել: Ուստի ավելի լավ է քնելուց առաջ բուսական կաթ խմել։
Անանուխ. անանուխի թեյը նաև նպաստում է թթվային ռեֆլյուքսին: Պետք է հրաժարվել դրանից քնելուց երեք ժամ առաջ։