ՌԴ-ն կկարողանա գնահատել Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները հայտարարությունների հայտնվելուց հետո. Պեսկով

Ռուսաստանը կկարողանա գնահատել Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունների արդյունքները միայն այն բանից հետո, երբ Երևանից պաշտոնական հայտարարություններ հայտնվեն այս հարցի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է ТАСС-ը։
«Մենք դեռ չգիտենք այս հանդիպման ամբողջական օրակարգը, թեև կան որոշակի մեսիջներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա կոչ է արել սպասել «հայկական կողմից որոշ հայտարարությունների, որ նրանք նկատի ունեն քննարկելու անդրատլանտյան ինտեգրման թեման»։
«Մենք չենք տեսել կամ լսել [նման օրակարգ]», - ասել է Պեսկովը։ «Մենք առայժմ ելնում ենք դրանից»,- հավելել է Պեսկովը։