Համաժողովրդական շարժումը կշարունակի Երևանում մեկնարկած իրազեկման ակցիաները․ Արցախի պետնախարար

Համաժողովրդական շարժումը կշարունակի Երևանում մեկնարկած իրազեկման ակցիաները․ Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գրել է․

«Այսօր համաժողովրդական շարժումը կշարունակի Երևանում մեկնարկած իրազեկման ակցիաները: Մեր արժանապատիվ քաղաքացիները շարունակում են ներկայացնել արցախահայության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ լռությամբ խրախուսում են հանցավորին և դառնում հանցակից:

Միացեք մեր հայրենակիցներին ու միասնաբար տեր կանգնեք Արցախին»։