Վարչախմբի խռխռոցը արդեն լսվում է. Միհրան Պողոսյանը փակագծեր է բացում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որ վեց տարուց ավելի է՝ գտնվում է Մոսկվայում, մեկ տարի առաջ մարտ ամսին նոր կուսակցություն հիմնեց՝ Հայոց Համազգային Միասնություն անունով։ 

MediaHub-ին տված բացառիկ հարցազրույցում Միհրան Պողոսյանը ամփոփեց իր նորաստեղծ կուսակցության մեկ տարին, խոսեց առաջիկա անելիքների և իշխանափոխության հասնելու և այս իշխանությանը հեռացնելու ծրագրերի մասին։ Նրա խոսքով՝ «վարչախմբի խռխռոցն արդեն լսվում է» և Հայաստանին նոր, ուժեղ առաջնորդ է պետք։

Ի դեպ, Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միհրան Պողոսյանի վրայից Ինտերպոլը հանել է միջազգային հետախուզումը՝ այն համարելով քաղաքական հետապնդում ՀՀ իշխանությունների կողմից։ 

Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել ուբաթ օրը՝ մարտի 14-ին, ժամը 21:30-ին MediaHub-ի եթերում։ 

Վահե Մակարյան