Ադրբեջանը ձերբակալել է Փաշինյանին քնադատողներին, պատահանակություն չէ․ Խաչատրյան
ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ լրագրողը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի արած հայտարարությունից։
Մասնավորապես, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Փաշինյանի կողմից պաշտոն ստացած անձը միայն երկու տարի անց Փաշինյանին մեղադրում, օրինակ, Ռուբեն Վարդանյանին ձերբակալել տալու մեջ: Խաչատրյանը պատասխանեց, որ փորձում է ենթադրությունների դաշտ չմտնել, թե ինչու է Արշակ Կարապետյանը երկու տարի անց որոշել մեղադրել Փաշինյանին։
«Ձերբակալվել են Փաշինյանի քաղաքական հակառակորդները, նաև Արայիկ Հարությունյանը, որն իր վրա փորձեց վերցնել Գանձակի օդանավակայանի հռթիռակոծելը։ Ես պատահականություններին չեմ հավատում, ձերբակալվածների ցանկում նրանք են, ովքեր քննադատել են Նիկոլ Փաշինյանին»։
Մանրամասները՝ տեսանյութում