Մեզ համար կարևոր է Արցախը, Հայոց ցեղասպանության ճանաչումը․ Թումանյան

Այս իշխանությունը չի պաշտպանում 3-րդ հանրապետության հիմնարար փաստաթղթերը, դրա պատճառով քաղաքացիներն են դա փորձում։ Պետք է տեր կանգնենք, կստացվի, թե չի ստացվի, ապագայի խնդիր է։ Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց հեռուստալրագրող, Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանը։

Նշենք, որ այս պահին «Հայաքվե» նախաձեռնությունը ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում։ 

«Մեզ համար կարևոր է Արցախը, Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում