Ոսկին շարունակում է էժանանալ

Ոսկին շարունակում է էժանանալ

Ոսկու արժեքը չորեքշաբթի առավոտյան շարունակում է նվազել, ներդրողները սպասում են ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՀՊ) մոնետար քաղաքականության խստացման։

Ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջնում է 11,6 դոլարով կամ 0,61 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 917,95 դոլար։ Արծաթի մայիսյան ֆյուչերսը էժանանում է 0,63 տոկոսով՝ մեկ ունցիան 24,995 դոլար։