Մեքենան թռել է ջրանցքը, ջրի հոսանքը կին վարորդին քշել-տարել է․ ՌԴ (տեսանյութ, լուսանկար)

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեքենան թռել է Օբվոդնի ջրանցքը։
Վթարի նախնական պատճառը եղել է այն, որ կինը բախումից հետո խառնել է ոտնակները։
Ականատեսները նշել են, որ կինը մեքենայով անցնելիս է եղել խաչմերուկով, երբ բախվել է մեկ այլ մեքենայի, ինչից հետո նրան կողք է շպրտել։ Այնուհետև վարորդը սեղմել է գազի ոտնակը, ճեղքել ցանկապատն ու ընկել ջուրը։
Երբ մեքենան դանդաղ խորտակվել է, ջրի հոսանքը վարորդին քշել-տարել է։ Կամավորները կարողացել են պարանով դուրս բերել վարորդին:
Սա 24 ժամվա ընթացքում երկրորդ նման վթարն է։