693 մլն դրամ՝ ՏԿԵՆ-ին․ ի՞նչ նպատակի է ծառայելու այդ գումարը

693 մլն դրամ՝ ՏԿԵՆ-ին․ ի՞նչ նպատակի է ծառայելու այդ գումարը

Կառավարությունը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (ՏԿԵՆ) 693 մլն դրամ կհատկացնի մարզերում սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար։ 

Կառավարության այսօրվա նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ գումարն ուղղվելու է վեց մարզերի՝ Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք և Վայոց Ձոր։

«Ծրագրերի մի մասն ավարտվել է, մյուս մասն՝ ավարտական փուլում։ Ընդհանուր առմամբ 15 ծրագիր ունենք, որոնք 11 մարզերում են իրականացվել։ Եվ երեք ծրագիր կա, որ այս տարի ավարտել ենք։ Այսօրվա ներկայացված ծրագիրն էլ, եթե ավելացնենք, ապա կստացվի, որ 2022 թվականին 303 ծրագրի համար կառավարությունը տրամադրել է 8 մլրդ 858 մլն դրամ գումար»,- մանրամասնեց Գնել Սանոսյանը։

ՏԿԵ նախարարի խոսքին արձագանքեց նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, որը պահպանեց Նիկոլ Փաշինյանի ստեղծած ավանդույթը և ներկայացրեց, թե որ մարզի, որ համայնքում ինչ ծրագիր է իրականացվել։

Ներկայացված նախագիծը միաձայն ընդունվեց։