Աբրամովիչը հայտարարել է «Չելսի» ակումբի վաճառքի մասին

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» վաճառքի մասին, հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
Աբրամովիչը «Չելսին» գնել էր 2003 թվականին։
Նա որոշել է վաճառքից ստացված գումարն ուղղել Ուկրաինայում հակամարտությունից տուժածներին օգնելու հիմնադրամին։