Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Վյաչեսլավ Դոբրինինը

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Վյաչեսլավ Դոբրինինը

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վյաչեսլավ Դոբրինինը:

Նա 78 տարեկան էր։ Այս մասին հայտնել է նրա կինը՝ Իրինա Դոբրինինան, փոխանցել է РБК-ն։

Իր կարիերայի ընթացքում Դոբրինինը գրել է մոտ հազար երգ։ Առավել հայտնի են «Կապույտ մառախուղը», «Երաժշտությունը հոսում է», «Կախարդության լիճը», «Վերքիս աղ մի՛ լցրու», «Մեծ արջը», որոնք հնչել են «Տարվա երգում» և դարձել ազգային հիթեր։ 
Կոմպոզիտորը երգեր է գրել նաև էստրադային այլ կատարողների համար։ Նրա երաժշտության վրա հիմնված երգերը կատարել են Լև Լեշչենկոն, Միխայիլ Բոյարսկին, Վալենտինա Լեգկոստուպովան և Մաշա Ռասպուտինան։ 

Վյաչեսլավ Դոբրինինը հայկական արմատներ ունի։