Արթուր Ղազինյանը կողոսկրի ջարդվածք է ստացել

Արթուր Ղազինյանը  կողոսկրի ջարդվածք է ստացել

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը գնացել է հիվանդանոց՝ ստուգման: Հիվանդանոցում բժիշկները վերջինիս հայտնել են, որ ունի կողոսկրի ջարդվածք և հորդորել են որոշ ժամանակ մնալ հիվանդանոցում և բուժում ստանալ: ArmLur.am-ի հետ զրույցում Ղազինյանը հաստատել է, որ հիվանդանոցում է և ունի կողի ջարդվածք:

Պատգամավոր Ղազինյանը վնասվածք է ստացել երեկ Կառավարության 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով։