Էդեն Ազարը կվիրահատվի և բաց կթողնի մեկ ամիս

Էդեն Ազարը կվիրահատվի և բաց կթողնի մեկ ամիս

Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը առողջական խնդիրների պատճառով մեկ ամիս չի կարողանա օգնել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին։

Առաջիկայում Ազարը կենթարկվի աջ սրունքի փոքր ոլոք ոսկրի վիրաբուժական միջամտության, հաղորդում է COPE-ը։

Վերականգնման համար կպահանջվի մոտ հինգ շաբաթ։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ազարը մասնակցել է 17 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։