Տիեզերքը «բուժում է» խռմփոցը : Այն տիեզերագնացները, որոնք Երկրի վրա խռմփացնում են գիշերները, տիեզերանավում ոչ ոքի չեն խանգարում իրենց ձայներով :
Տիեզերագնացների համար նախատեսված ատամի մածուկներն ուտելի են, որովհետև անկշռության պայմաններում ատամները լվանալուց հետո նրանք ստիպված են փրփուրը կուլ տալ։
Անկշռության հետևանքով տիեզերագնացների ողնաշարը ձգվում է, և նրանց հասակը մի փոքր ավելանում է։
Բաց Տիեզերքում ամենաերկար մնացած մարդը Անատոլի Սոլովյովն է․նաայնտեղանցկացրելէընդհանուրառմամբ 82 ժամ 22 րոպե:
Տիեզերագնացների սննդի մեծ մասը մածուցիկ վիճակում է, քանի որ այդպես հեշտ է այն ընդունելը անկշռության պայմաններում։
Երկիր վերադառնալով՝ տիեզերագնացները դժվարությամբ են քայլում և հաճախ մինչև իսկ ստիպված են վերականգնողական շրջան անցնել։
Տիեզերքում գտնվելու ընթացքում մարդու ոսկորները դառնում են ավելի փխրուն կալցիումի կորստի պատճառով։