Թրամփը այլևս հետաքրքրություն չի ցուցաբերում Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների մասին գործարք կնքելու հարցում

Թրամփը այլևս հետաքրքրություն չի ցուցաբերում Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների մասին գործարք կնքելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այլևս հետաքրքրություն չի ցուցաբերում Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների մասին գործարք կնքելու հարցում։ Այս մասին գրել է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին։

«Թրամփն այս պահին շահագրգռված չէ վերսկսել ուկրաինական հանքային գործարքը»,- նշում է հրատարակությունը։

Ավելի վաղ Սպիտակ տանը «Fox News»-ի թղթակից Ջեքի Հենրիխն ասել է, որ այս գործարքի ստորագրումը չեղարկվել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թրամփի միջև ծագած սկանդալից հետո։ Սպիտակ տունը հաստատել է այս տեղեկությունը։