Ճապոնացի ֆուտբոլիստները՝ Գերմանիայի դեմ խաղից հետո զարմացրել են (լուսանկարներ)

Ճապոնիացի ֆուտբոլիստներն աշխարհի առաջնության ժամանակ հսկայական տպավորություն են թողել խաղադաշտում, երբ մեկնարկային խաղում հաղթել են Գերմանիային: Այնուհետև նրանք կրկնապատկել են դրական տպավորությունը՝ իրենց հանդերձարանը թողնելով միանգամայան անթերի մաքուր և կոկիկ: Daily Mail-ի փոխանցմամբ, սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներում երևում է, որ խաղից հետո հանդերձարանի հատակը մաքրվել է, աղբը դասավորվել է կոկիկ կույտերի մեջ և նույնիսկ պատուհանները բաց են մնացել Ճապոնիայի հանդերձարանում օդափոխության համար:
Ի լրումն այս ամենին, Ճապոնիայի հավաքականի խաղացողներն ու անձնակազմը սեղանին թողել են օրիգամի կարապներ և շնորհակալական նամակ ճապոներեն և արաբերեն: