«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 30 միլիոն եվրոյով վաճառել Հարի Մագուայրին

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 30 միլիոն եվրոյով վաճառել Հարի Մագուայրին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վաճառել Անգլիայի հավաքականի 29-ամյա պաշտպան Հարի Մագուայրին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ եւ պատրաստ է քննարկել 30 միլիոն եվրոյից սկսվող առաջարկները, հաղորդում է rudygaletti.com-ը։

2019թ․ ամռանը մանչեսթերյան ակումբը Հարի Մագուայրի համար «Լեսթեր Սիթիին» վճարել էր 87 միլիոն եվրո, ինչը պաշտպանի տրանսֆերի համար ռեկորդային է։

Հարի Մագուայրի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

 NEWS.am SPORT