Մեկնարկում են հեռակա ուսուցման ընդունելության քննությունները

Մեկնարկում են հեռակա ուսուցման ընդունելության քննությունները

Վաղը մեկնարկում են հեռակա ուսուցման ընդունելության քննությունները: Այս մասին տեղեկացնում է ԳԹԿ մամլո խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

Այս տարի դրանք անցկացվում են կենտրոնացված՝ միասնական քննությունների նման: Այդ նպատակով հանրապետությունում ձևավորվել է 14 քննական կենտրոն, 6-ը՝ մարզերում և 8-ը՝ մայրաքաղաքում:

Քննական առաջին օրը՝ հոկտեմբերի 21-ին ողջ հանրապետությունում 100 հոգի քիմիա է հանձնելու, 160-ը՝ ռուսաց լեզու:

Մարզերում գործելու են բոլոր 6 քննական կենտրոնները, իսկ Երևանում՝ 2-ը՝ Դավիթաշենի թիվ 189 ավագ դպրոցում 102 հոգի ռուսերեն է հանձնելու, իսկ ՀԱԹ թիվ 190 ավագ դպրոցում՝ 77-ը քիմիա:

Քննության մեկնարկը՝ 10.00-ին։ Քննության տևողությունը քիմայի դեպքում 3 ժամ է, ռուսերենին հատկացված է 2,5 ժամ: