Հոլիվուդը հսկայական հասարակաց տուն է, այն ոչնչացրեց իմ ընտանիքը. Քանյե Ուեսթ

Հոլիվուդը հսկայական հասարակաց տուն է, այն ոչնչացրեց իմ ընտանիքը. Քանյե Ուեսթ

Քանյե Ուեսթը կրկին որոշել է հրապարակայնորեն խոսել Քիմ Քարդաշյանի հետ իրենց ընդհանուր երեխաների համատեղ դաստիարակության մասին։ Ռեփերը սոցիալական ցանցերում կիսվել է իր և նախկին կնոջ անձնական հաղորդագրություններով։

Դատելով հրապարակումներից, որոնք ավելի ուշ ջնջվել են, Քանյեն համաձայն չէ Քիմ Քարդաշյանի՝ չորս երեխաների համար դպրոցի ընտրության հետ։ Նրանց երեխաները հաճախում են Լոս Անջելեսի մասնավոր նախապատրաստական ​​դպրոց: Ռեփերը, ըստ երևույթին, ցանկանում է, որ իր երեխաները հաճախեն իր հիմնադրած դպրոցը՝ Donda Academy-ն: 

Քանյեն խոստովանել է, որ կախվածություն է ունեցել պոռնոգրաֆիայից։ «Հոլիվուդը հսկայական հասարակաց տուն է, պոռնոգրաֆիան ոչնչացրեց իմ ընտանիքը», - գրել է նա։