Իշխանությունն օգնում է ռևանշիստներին, հուշում է՝ քրեորեն հետապնդելի քայլեր չանել․ Խաչատրյան

Իշխանությունն օգնում է ռևանշիստներին, հուշում է՝ քրեորեն հետապնդելի քայլեր մի արեք։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների հայտարարություններին, որ եթե ընդդիմությունն այդպես շարունակի իրեն պահել, ապա իրավապահները կգնան նրանց հետևից։

Նրա խոսքով, եթե քրեորեն հետապնդելի արարքներ լինեն, ապա, իհարկե, պետք է քրգործեր հարուցվեն։ Հարցին, թե արդյո՞ք քրեորեն պատժելի արարք ասելով պետք է հասկանալ այն, որ ընդդիմությունն ասում էր՝ պետք է գնալ իշխանական պատգամավորների տներ, ի վերջո որ Փաշինյանն էլ է այդպիսի հայտարարություններ արել նախկինում, Վիգեն Խաչատրյանը պատասխանեց՝ չի կարելի զուգահեռներ տանել.

«Այն իրավիճակում խոսքն այն մասին էր, որ իշխանությունը կեղծ, կաշառքով ընտրված մարդկանցից էր բաղկացած։ Այդ ժամանակ խոսքը ոչ լեգիտիմ, անօրինական իշխանության մասին էր»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ այն ժամանակ «Ելք»-ն ընդունել էր ընտրության արդյունքները, ինչպե՞ս լեգիտիմ չէր իշխանությունը, Վիգեն Խաչատրյանն արձագանքեց․

«Ես չեմ ասում՝ չէր ընդունել։ Ես ասում եմ կաշառքով ընտրված իշխանություն էր»։ Պատգամավորը նշեց, որ «ռևանշիստները» նախկինում իշխանության մանդատն էին գողացել, իսկ այժմ՝ ընդդիմության։

Մանրամասները՝ տեսանյութում։