Պայթյուն Թուրքիայում. կա զոհ

Պայթյուն Թուրքիայում. կա զոհ

Թուրքիայի հարավային Մերսին նահանգում ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն է որոտացել։ Միջադեպի հետևանքով երկու ոստիկան վիրավորվել է. այդ մասին փոխանցում է Reuters-ը:

Երկրորդ ռումբը, որը հայտնաբերվել է ոստիկանական բաժանմունքում, ոչնչացվել է իրավապահ մարմինների կողմից, իսկ կասկածյալը կալանավորվել է. հայտնում է Թուրքիայի ՆԳՆ-ն։