Այս պահին կատարվում է դեպքի վայրի զննություն․ մանրամասներ՝ Ոստիկանության մեքենայով վրաերթից

Այս պահին կատարվում է դեպքի վայրի զննություն․ մանրամասներ՝ Ոստիկանության մեքենայով վրաերթից

Հուլիսի 31-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել վրաերթ, որի հետևանքով Երևան քաղաքի 16-ամյա բնակիչը ստացել է մարմնական վնասվածքներ, և բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն։ Այդ մասին MediaHub-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից՝ անդրադառնալով այսօրվա՝ ոստիկանության մեքենայի կողմից տեղի ունեցած վրաերթին։

«Նախնական տվյալներով՝ վրաերթը տեղի է ունեցել Ոստիկանության տարբերանշանով «Գազել» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Քննիչները մեկնել են դեպքի վայր, այս պահին կատարվում են դեպքի վայրի զննություն և անհրաժեշտ այլ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշեցին ՔԿ-ից։

Նարե Գնունի