ԹԵՍՏ. Կճանաչեք արդյոք սիրված հայ դերասաններին

ԹԵՍՏ. Կճանաչեք արդյոք սիրված հայ դերասաններին

Ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում: 1928թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս: 1941-44թթ սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում: Բեմական գործունեությունն սկսել է Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանական ստուդիայում, որտեղ 1939-44թթ կերտել է 11 կերպար: 1944թ. տեղափոխվել է Երևան և շարունակել դերասանական գործունեությունն Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: 1984-88թթ եղել է նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Խաղացած ներկայացումներից են` Ի.Կալմանի «Սիլվա» (Բոնի), «Կրկեսի իշխանուհին» (Տոնի), «Բայադերա» (Նապոլեոն), Լ.դե Վեգայի «Պարերի ուսուցիչը» (Ալդեմարո), «Մարիցա» (Պենիժեկ), Յ.Շտրաուսի «Գնչուների բարոն» (Ստեֆան), Բ.Շոուի «Իմ չքնաղ լեդի» (Հիգինս), Ի.Դունաևսկու «Ազատաշունչ հողմը» (Ֆիլիպ), «Ծաղրածուի որդին» (Իվան), «Տրեմբիտա» (Սուսիկ), Ն.Զարյանի «Աղբյուրի մոտ» (Գուրգեն), Ե.Չարենցի «Կապկազ թամաշա» (Ղարա), Ա.Այվազյանի «Սեր աստղերի տակ» (Սոկրատ), Կ.Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ» (Տոնիո և Զանետտո), Մոլիերի «Սկապենի արարքները» (Սկապեն), Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Թոդորոս), Վ.Վասերմանի, Լ.Միտչի «Լամանչեցի մարդը» (Դոն Կիխոտ), Ժ.Անանյանի «Տաքսի, տաքսի» (Կնյազ), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Նիկո), Վ.Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» (Պետրուչիո), Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերան» (Մակ Հիտ), Ա.Պապայանի «Մեծ հարսանիք» (Սուրեն) և այլն: