Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Սևան (լուսանկարներ)

MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի քսանչորսերորդ տեսարժան վայրը՝ Սևանն է։
Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր եւ աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է:
Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Լիճն ունի հրաբխային ծագում եւ շրջապատված է մինչեւ 3000 եւ ավելի մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը եւ բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արեւմտյան մասում, ուր լճի հայելանման մակերեւույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով:
Սևանավանքը կառուցվել է 874թ. Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու պատվերով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտ ֆոնի վրա գծագրվող Սբ. Առաքելոց եւ Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում: