Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այժմ չեղարկված 5200 պայմանագրերի ընթացքում տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսվել ի վնաս Միացյալ Նահանգների»,- գրել է Ռուբիոն X-ում։
Իր գրառման մեջ պետքարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կառավարության արդյունավետության գրասենյակին (DOGE), որը վերահսկում է Իլոն Մասկը: