Այս դատավորը դակում է Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումները․ Արեգնազ Մանուկյան
Խորհրդարանում մտքերի փոխանակման ժամին «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի աշխատանքային կենսագրության որոշ դրվագներին, նշեց, որ նա այն դատավորն է, ով դակում է Նիկոլ Փաշինյանի նախապես կայացրած որոշումները։
«ՔՊ-ական իշխանության սրտի դատավոր Արմեն Դանիելյանը ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից է, ով, ըստ տարածված կարծիքի, դակում է այն որոշումները, որոնք նախապես կայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Նա մարդ է, ով բոլոր իշխանությունների օրոք փորձել է հաճոյանալ նրանց, իսկ ամենաուշագրավն այն է, որ այս նույն մարդուն, ում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները կրծքով պաշտպանում ու դիֆերամբներ են ձոնում նրա հասցեին, տարիներ առաջ հայհոյում էին՝ դատախազության սրտի որոշումները դակելու եւ ընդդիմադիրներին իրենց քաղաքական հայացքների համար դատապարտելու մեղադրանքով»,-ասաց Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն այդ ժամանակ փողոցներում ամոթանք ու միջնամատ էին ցույց տալիս Արմեն Դանիելյանին, դրանք փաստող արխիվային տեսանյութեր կան։
Հիշեցնենք, որ խորհրդարանը շարունակում է հերթական նստաշրջանի աշխատանքը։
Օրակարգում ընդգրկված 29 հարցերի մեջ քննարկվում են նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն եւ քաղաքացիական պլատների դատավորների ընտրության հարցերը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
Մանրամասն՝ տեսանյութում